Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր վրա ճնշում են գործադրում, մասնավորապես՝ գործադիրի և ԲԴԽ-ի կողմից։
Նրա խոսքով՝ երբ դատավորի վրա լինում է ճնշում, ապա ըստ օրենքի համապատասխան ընթացակարգով նա պետք է դիմի համապատասխան մարմիններին։
«Քանի դեռ այդ ընթացակարգը չի գործել, ուրեմն նման ճնշում չկա»,-ասաց Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ 9 տարուց ավել դատավոր է աշխատել մինչ այդ էլ դատական համակարգում և որևէ ճնշում իր մասով չի եղել։