Կրեմլը գնահատել է Զելենսկու խոսքերը բանակցությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մատնանշել է աշխարհաքաղաքական իրականության փոփոխությունը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին խոսքերից հետո։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր աշխարհաքաղաքական իրականությունը կտրուկ փոխվել է, փոխվել են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի սահմանները։ Մենք ունենք չորս նոր սուբյեկտ. սա չի կարելի անտեսել, սա նոր իրողություն է, որի հետ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել»,- ասել է Պեսկովը։
Գազետա.ռու-ն գրում է, որ մինչ այս հայտարարությունը Զելենսկին հնարավոր էր համարել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ առանց Կիևը վերադարձնելու 1991 թվականի սահմաններին։
Ուկրաինայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված բոլոր տարածքները վերադարձնելու մտադրության մասին։