Մինուսինսկ. Քաղաք, որտեղ ոչ մեկ չի ցանկանում քաղաքապետ դառնալ
Կրասնոյարսկի շրջանի Մինուսինսկ քաղաքում ոչ մեկ չի ցանկացել քաղաքապետ դառնալ։ Ընտրությունների առաջադրման ժամկետը լրացել է մարտի 27-ին, սակայն թեկնածություն գրանցման համար որևէ հայտ չի ստացվել։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, համայնքի քաղխորհրդի ներկայացուցիչն ասել է՝ անհնար է քվեարկություն անցկացնել, եթե չեն ներկայացվել առնվազն երկու թեկնածուի կողմից դիմումներ։ Նման դեպքերում ընտրությունները կարող են հետաձգվել անսահմանափակ թվով։
Մինչ նոր քաղաքապետի ընտրությունը, այդ պաշտոնը կզբաղեցնի գործող ղեկավարը։