Ն. Զարյանի անվան դպրոցի՝ աշխատանքից ազատված տնօրենը դեռ մեղադրյալի կարգավիճակ չունի
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի յուրացումների վերաբերյալ վարույթով դեռ կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Օրեր առաջ՝ դպրոցի տնօրենի աշխատանքից ազատված տնօրեն Նվարդ Հովսեփյանն էլ մինչ այժմ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Հակակոռուցիոն կոմիտեն մի քանի դրվագով քրեական գործ է հարուցել Հովսեփյանի դեմ: Վերջինս մեղադրվում է պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման մեջ:
Հիշեցնենք, այս դպրոցում բողոքի ակցիաներ սկսեցին, երեք փոխտնօրեններն ազատման դիմումներ գրեցին այն բանից հետո, երբ տեսչական մարմինը դպրոցում չարաշահումներ էր հայտնաբերել։ Ն. Հովսեփյանը նախ արձակուրդ վերցրեց, ապա ազատվեց աշխատանքից։
Ընթանում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազավեց աշխատանքից
- Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ. Ն. Զարյանի անվան դպրոցի փոխտնօրեն
- 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ահաբեկում է երեխաներին. ծնողները դիմել են ոստիկանություն
- Ազատման դիմում գրած փոխտնօրեններն ասացին՝ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան