Սուրենյանց. Հավատում եմ, որ կարող եք Հայաստանը զերծ պահել զարհուրելի և նվաստացուցիչ լուծումներից
«Ես հավատում եմ, որ նպատակային պայքարով, ռեալիստական օրակարգով ու մոտեցումներով կարող եք Հայաստանը զերծ պահել զարհուրելի և նվաստացուցիչ լուծումներից»,-նման համոզմունք է հայտնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, դրա համար հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը:
«Ինչպիսին էլ լինեն արտաքին և ներքին լուծումները, երկու հանգամանք անտեսել չենք կարող՝
ա) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 2018-ից առաջ,
բ) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 44-օրյա պատերազմից առաջ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա