Փաշինյանն ընթերցեց Անմեղ մարդու աղոթքը. Ես անբասիր ընթացա, փրկի՛ր ինձ, Տէ՛ր
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին՝ Հիսուսի հրաշափառ հարության տոնի առթիվ շնորհավորեց սաղմոսով։ Նա ընթերցեց Սաղմոս 25-ը, որը կոչվում է «Անմեղ մարդու աղթոք»։
ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔն այսպես. է
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար:
2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս:
3 Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ:
4 Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ:
5 Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի:
6 Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7 թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները:
8 Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը:
9 Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10 որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով:
11 Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ:
12 Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա