«Փաստ». Արցախի հայությանը դարձրել են վտարանդի և հիմա նրանց հռչակում են ազգային անվտանգության սպառնալիք
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների, առհասարակ՝ արցախցիների դեմ: Նշել էինք, որ փորձ է արվելու այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։ Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին, Արցախի կառավարությունը հռչակեց որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք:
Փաշինյանի այդ սադրիչ հայտարարություններին ու որակումներին գրեթե անմիջապես հաջորդեցին քպական զանազան կարկառունների «գրոհները»: Արցախի նախագահ Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը նրանցից մեկը անգամ որակեց որպես «գործակալական պահվածք»: Ի՞նչ է ստացվում: Արցախի կառավարությունը, Արցախի իշխանությունը, բոլոր արցախցիները զրկվել են իրենց երկրից և հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «քաղաքականության» հետևանքով կամ մեղքով դարձել են հայրենազուրկ:
Ի դեպ, նշենք, որ Արցախի կառավարությունն ինքն իրեն «վտարանդի կառավարություն» չի հայտարարել, այն պարզապես Ստեփանակերտից բռնագաղթել է և ապաստանել Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում: Ամեն պարագայում, այդ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն են Արցախի կառավարությունն էլ, Արցախի հայությանն էլ դարձրել վտարանդի և հիմա նրանց հռչակում են... ազգային անվտանգության սպառնալիք: Ստացվում է, որ Փաշինյանի հասկացողությամբ՝ Թուրքիան չէ ազգային անվտանգության սպառնալիք, Ադրբեջանը չէ, այլ...
Արցախի իշխանությունն ու արցախցինե՞րն են այդ սպառնալիքը: Մյուս կողմից՝ թերևս զարմանալի չեն արդեն այն կարծիքները, որ Արցախի իշխանություններին ու արցախցիներին «ազգային անվտանգության սպառնալիք» հռչակելը Ալիևի հերթական պահանջն է: Ու այս ամենը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ առաջիկայում Փաշինյանի՝ կառավարության նիստում սպառնալից տոնայնությամբ հնչեցրած արտահայտությունները «իրավական» որոշակի հետևանքներ ունենան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Սքրինշոթ»-երի հերոս դատավոր Ռուբիկ Մխիթարյանը իշխանություններից իրավմամբ դժգոհելու առիթ չունի
- «Հրապարակ». Ագրարային համալսարանի նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում
- «Փաստ». Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», կա «սև ցուցակ»
- «Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը
- «Հրապարակ». Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ
- «Փաստ». Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել
- «Ժողովուրդ». Ինչու հրաժարվեց Վազգեն Ռշտունին ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում
- «Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
- «Ժողովուրդ». Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են իշխանություններին
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին