Ապրիլի 1-ին և 2-ի սպասվում են գեոմագնիսական փոթորիկներ
2024 թվականի ապրիլի մագնիսական փոթորիկների օրացույց ըստ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA)
2024 թվականի ապրիլին գեոմագնիսական փոթորիկների մի քանի ժամանակաշրջաններ են կանխատեսվում։ Դրանցից առաջինը սպասվում է ամսվա սկզբին՝ ապրիլի 1-ին և 2-ին։ Այս մագնիսական փոթորիկը թույլ կլինի (մինչև G1 կատեգորիայի)։
Այնուհետև մագնիսական ակտիվությունը կսկսի աճել և ապրիլի 5-ին այն կկազմի G1 կատեգորիայի։
Թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում նաև ապրիլի 7-ին և 8-ին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից նշում են, որ ապրիլի 14-ին, 15-ին և 20-ին, 21-ին սպասվում է մագնիսական փոթորիկ հնարավոր է ընդհուպ մինչև G2 կատեգորիայի։ Թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ և խրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է ուշադրություն դարձնեն այս ամսաթվերին։