Հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրանյանցը գրում է.
«Ես հավատում եմ, որ նպատակային պայքարով, ռեալիստական օրակարգով ու մոտեցումներով կարող եք Հայաստանը զերծ պահել զարհուրելի և նվաստացուցիչ լուծումներից: Բայց դրա համար հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը:
Ինչպիսին էլ լինեն արտաքին և ներքին լուծումները, երկու հանգամանք անտեսել չենք կարող՝
ա) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 2018-ից առաջ,
բ) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 44-օրյա պատերազմից առաջ:
Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի՝ ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, Ազնավուրի անվան հրապարակում(Կինո Մոսկվայի հարևանությամբ):
Հայաստանն արժանի է ունենալ արժանապատիվ իշխանություն»։