Նարեկ Մալյան. Ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար
Անազատության մեջ պահվող գրող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը խոսք է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ շնորհավորելով Հարության տոնը.
«Սիրելի գաղափարակից ընկերներ, քրիստոնյա հայեր, հանգամանքների բերումով բանտից շնորհավորում եմ քրիստոնեական ամենակարևոր և ամենագեղեցիկ տոնի առթիվ:
Սուրբ Հարությունը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հավիտենականության հաղթանակը՝ կործանման նկատմամբ, սիրո հաղթանակն՝ ատելության նկատմամբ, խոնարհության հաղթանակը՝ հպարտության նկատմամբ և, ի վերջո, այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ:
Այս տողերի հրապարակման պահին ես երևի, աղոթքս ավարտելով, հաղորդություն ընդունելուց կլինեմ:
Այս տոնի առթիվ իմ աղոթքների մեջ ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար:
Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար: Աղոթում եմ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի բանտարկված իմ հայ եղբայրների համար:
Հարության լույսն ուղեկից լինի բոլոր արժանապատիվ քրիստոնյաներին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
Հարակից հրապարակումներ`
- Օգտակար խորհուրդներ՝ մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին.Նարեկ Մալյան
- Միևնույն է չես լինի Աշոտյանի պես խելացի, Մալյանի պես տաղանդավոր, Սամսոնյանի պես հետևողական, Վազգենի պես համառ. Գայանե Ասլամազյան
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- «Չաուշեսկուների գործով» Նարեկ Մալյանը վերաքննիչում էլ արդարացվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան