Անի Եղիազարյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնին, թե ոչ
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը դեռ որոշում չունի՝ կվերադառնա կրկին նույն աշխատանքին, թե ոչ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
«Դեռ որոշակի գործընթացներ կան, վճիռը մեկ ամսվա ընթացք ունի, սպասենք՝ ինչ ընթացք կլինի, ըստ այդ կկարողանամ որոշում կաայացնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անի Եղիազարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկի դատարանի որոշումը, նա պատասխանեց. «Ամեն բան հնարավոր է, դրա համար որևէ բան չեմ կարող ասել»։
Ա. Եղիազարյանը նշեց, որ դատարանի որոշումից այնքանով է գոհ, որքանով փաստաբաններն ասում են՝ իրենց ներկայացված հայցը լիարժեք են բավարարել։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Եղիազարյանն իր ազատման պատառճի մասին ասել էր. «Եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը դիմել է դատարան
- Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
- Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
- Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան