ԵՄ-ն արգելում է թուրքական Southwind Airlines-ին թռիչքներ իրականացնել Եվրոպայով
Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դաշինքի երկրների ներսում՝ Ռուսաստանի հետ ունեցած «կապերի» պատճառով։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով թուրքական պարբերականի։
Հոդվածում ԵՄ որոշումը որակվել է «սկանդալային»։
Նախօրեին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարել էր Շարմ էլ-Շեյխից Մոսկվա չվերթի անժամկետ հետաձգման մասին՝ ենթադրյալ պատճառն այն է, որ ԵՄ-ն արգելել է Southwind-ը։ Ասոցիացիան պարզաբանել է, որ հինգշաբթի Բրյուսելը ԵՄ անդամ երկրներին հայտարարել է, որ Southwind Airlines-ին արգելվում է թռիչք, վայրէջք Եվրոպայում՝ պատժամիջոցների կանոնակարգերի համաձայն: