Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում
35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստիի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Կարեն Ենգիբարյանը շտապել էր մարդկանց փրկել Մոսկվայի «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Նա ահաբեկչության ժամանակ այնտեղ չի եղել, երբ իմացել է՝ գնացել է մարդկանց փրկելու։
Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։ Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Նա ծխահարվել ու ու մրսել է։ Շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Նրան փրկել չի հաջողվել։