«Հրապարակ». Ագրարային համալսարանի նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, աստվածահաճո «կարևոր» նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Աշխատակիցներին առաջարկել են մինչև ապրիլի 1-ը համալսարանի կողմից արտադրված գինիները ձեռք բերել հատուկ գներով: Առաջին հայացքից թվում է, թե փորձում են որևէ կերպ նվազեցնել իրենց աշխատակիցների ծախսերը, սակայն երբ ուսումնասիրում ես առաջարկվող 4 գինիների ցանկը, պարզվում է, որ դրանցից 2-ը ոչ թե Ագրարային համալսարանի, այլ՝ ICARE հիմնադրամի գինիներն են:
Ըստ մամուլի, այս հիմնադրամը կապվում է համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի անվան հետ, ով իր պաշտոնավարման տարիներին ևս իրականացնում էր նմանատիպ ակցիաներ:
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է համալսարանի հաշվապահություն ներկայացնել գինիների պահանջարկի մասին տեղեկատվություն և կազմակերպել ձեռքբերման գործընթացը: Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», կա «սև ցուցակ»
- «Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը
- «Հրապարակ». Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ
- «Փաստ». Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել
- «Ժողովուրդ». Ինչու հրաժարվեց Վազգեն Ռշտունին ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում
- «Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
- «Ժողովուրդ». Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են իշխանություններին
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան