«Հրապարակ». Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և առաջիկա համապետական ընտրություններին հանդես գալ իբրև ընդդիմադիր։ Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, և չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին։ Պատմում են, թե Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից` համարում է, որ ըստ արժանվույն չեն գնահատել իրեն:
Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվեցին այդ մտադրությունից։ Չի բացառվում, որ նաև Փաշինյանի համաձայնությամբ են այս միավորները ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը լցնեն: Արևմտամետ շրջանակները սերտ համագործակցում են ՔՊ-ական իշխանությունների հետ, և այդ դաշտում ձևավորվող ցանկացած միավոր այսօր և ապագայում համաձայնեցվելու է Փաշինյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
- «Ժողովուրդ». Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են իշխանություններին
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան