«Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՔՊ-ն կուսակցական հավաքի ժամանակ որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին, որոնք անհիշելի ժամանակներից են սկսել, և տպավորություն էր, թե «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի պես տարիներով ձգվելու են։ Թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը, ում կարելի է դիմել, ՔՊ-ում այդպես էլ կոնսենսուս չի ձևավորվել, քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի դժվար է գտնել հարմար գաղափարախոսական միջավայր:
Իրենք՝ իշխանականները, մեծ ցանկություն են ունեցել անդամակցել եվրոպական ամենամեծ ընտանիքին՝ ԵԺԿ-ին, որին անդամակցում են ՀՀԿ-ն և «Ժառանգությունը», սակայն նրանց այնտեղ չեն ընդունել:
Կան տեղեկություններ, որ ԱԼԴԵ-ին անդամագրվելու ճանապարհին էլ են խոչընդոտներ առաջացել, ուստի երեկվա նիստում որոշել են, որ հարցին կանդրադառնա ՔՊ վարչությունը, և խնդրի լուծումը վերապահել են վարչությանը։ Մեր աղբյուրի վստահեցմամբ ՝ հնարավոր է, որ այդ հարցն այլևս չքննարկեն, եթե չեն անդամագրվելու հեղինակավոր ընտանիքներին, ապա մյուսներին անդամակցելու իմաստ չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան