«Հրապարակ». Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից և «ջերմ» ընդունելությունից հետո, պարզվում է՝ որոշում է կայացրել համարժեք «վերաբերմունքի» արժանացնել իր հայրենակիցներին։ Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված հասարակ գյուղացիներին և բացատրական աշխատանք տանում նրանց հետ, հորդորում են այլևս հարցազրույցներ չտալ, բացատրում են, որ դրանով ոչ թե օգնում, այլ վնասում են գործին` «շարժում են Ալիևի զայրույթը»։
Իհարկե, ՆԳՆ-ն կշտապի հերքել այդ փաստը, սակայն դրա մասին շատերը գիտեն, և դրա ապացույցներից է այն, որ վերջին օրերին տավուշցիներն ավելի պասիվ են, քան Փաշինյանի այցից անմիջապես հետո։ Հիմա տավուշցիներից խոսք կորզելը դարձել է գրեթե անհնարին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել
- «Ժողովուրդ». Ինչու հրաժարվեց Վազգեն Ռշտունին ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում
- «Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
- «Ժողովուրդ». Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են իշխանություններին
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին