Այսպես աղոթենք՝ ազատություն մեր գերյալ եղբայրներին․․․Բագրատ Սրբազան
Մակարավանքում աղոթք է հնչել Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին` Աստծուց ողորմություն խնդրելով ու ազատւթյուն թշնամական բանտում գտնվող գերիներին։
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր աղոթքում ասում է. «Ազատություն մեր եղբարներին, որոնք գտնվում են թշնամական բանտում այսօր մեր փոխարեն։ Մեր աղոթքը նաև այդպես լինի։ Հայրենիք ունեցող զինվորականների հետ լինի մեր աղոթքը, և բոլոր նրանց, ովքեր ամեն վայրկյան կանգնած են մեր սահմանագծում։
Թող Աստված զորություն տա մեզ, իր ողորմածությունը հղի մեր ազգի վրա, իմաստություն պարգևի մեզ։ Ճշմարտության զգացումը երբեք չտկարանա մեր մեջ և արդարության ձգտումը միշտ վառ մնա՝ ինչպես Տիրոջ Հարության խորհուրդն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան