Եթե Միքայել Արզումանյանը չգար Հայաստան, հիմա որտե՞ղ կլիներ. Հարց «Իմնեմնիմի» եթերում
«Եթե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը չգար Հայաստան, Հայաստանի իշխանությունները նրան կալանավորած չլինեին, հիմա, ըստ քեզ, որտե՞ղ կլիներ»,-«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին նման հարց ուղղեց լրագրող Ավետիս Բաբաջանյանը։
«Բաքվի բանտում»,-արձագանքեց Արմինե Օհանյանը։
«Իհարկե, Բաքվի բանտում։ Հիմա որտե՞ղ է, Հայաստանի բանտում։ Արդյոք դրանից կարո՞ղ ենք ենթադրություն անել, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն այդ մարդկանց նկատմամբ վարում են նույն քաղաքականությունը»,-արձագանքեց Բաբաջանյանը։
«Ճիշտ է, ես մի քիչ այլ վերաբերմունք ունեմ Դավիթ Տոնոյանի նկատմամբ, բայց դա վիրավորական է։ Երկրի պաշտպանության նախկին նախարարը, նախկին փոխնախարարը լավ, ինչի՞ համար է նստած այդ մարդը, երբ գործով անցնող բոլոր անձինք բաց են թողնված։ Տոնոյանը երեք տարի նստած է։ Սա խայտառակություն է, առանց դատարանի վճռի մարդիկ տարիներով նստում են, քաղբանտարկյալը հենց այդպես է լինում, էլ ո՞նց է լինում»,-ասաց Ա. Օհանյանը։
Անդրադառնալով «Իմնեմնիմի» պոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելուն՝ Օհանյանն ընդգծեց, նրանք նստած են հայհոյանքի համար, որն ապաքրեականացված է։
«Հայհոյանքի սուբյեկտը, ով վիրավորվել է, պետք է գնար, դիմեր դատարան, ասեր՝ ես պահանջում եմ փոխհատուցում և ներողություն խնդրեր ինձանից։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն է վիրավորվածը, նա չի կարող գնալ հայց ներկայացնել, նրա պաշտպանությանը լծված է ողջ իրավապահ համակարգը՝ դատախազությունով, քննչական կոմիտեով, բոլորը լծված են այդ գործին, ինչպե՞ս անել, որ երկրի ղեկավարին ոչ մեկ չհայհոյի, թթու խոսք չասի»,-ասաց Արմինե Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի» փոդքասթ #86. Հերթապահներ՝ Արմինե Օհանյան, Ավետիս Բաբաջանյան Ուղիղ
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
- Դավիթ Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետո բացմաթիվ ազատումներ են եղել. Մինասյան
- Դավիթ Տոնոյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից
- Դավիթ Տոնոյանն Ավետիք Իշխանյանին "Геологи" երգից մի հատված է հիշեցրել
- Ավետիք Իշխանյան. Որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին
- Կալանավորված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թևակոխում է հետաքրքիր փուլ
- Միքայել Արզումանյան. Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար
- Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան