Ուկրաինացիներին թույլ են տալիս ամուսնանալ առցանց
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է տեսակապի միջոցով ամուսնությունների գրանցումը։ ԱՅն պետք է լինի «Դիա» կոչվող հավելվածի միջոցով։ Այս մասին գրում է Strana.ua-ն՝ հղում անելով հանրապետության փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովին։
«Ուկրաինացիները կարող են ամուսնանալ հավելվածի միջոցով։ Սա հատկապես արդիական է զինվորականների ու այն զույգերի համար, որոնք պատերզմի պատճառով չեն կարողանում ամուսնանալ»,-հայտարարել է պաշտոնյան։
ՔԿԱԳ աշխատակիցը տեսահղումով կգրանցի ամուսնությունը, իսկ փաստաթղթերը կհաստատվեն էլեկտրոնային ստորագրությամբ։
«Սա առաջընթաց կլինի հանրային ծառայությունների ոլորտում, նման բան չկա աշխարհում ոչ մի տեղ», - ավելացրել է Ֆեդորովը: Նա չի հստակեցրել, թե երբ կսկսի աշխատել այս ծառայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա