ՌԴ դեսպանը՝ Ջերմուկ մեկնելուց հրաժարվելու մասին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ նախկինում հնչեցրած հարցին, թե ինչու Ջերմուկում հանգստանալ սիրող դիվանագետը այժմ լուսանկարներ չի հրապարակում առողջարանային քաղաքից։
«Իմ կարծիքով, ես վատ հարաբերություններ չեմ ունեցել Ալեն Ռոբերտիի հետ, այդ թվում՝ անձնական։ Մենք շփվել ենք։ Հստակ չեմ կարող ասել, բայց հավանաբար նրա հետ կիսվել եմ Ջերմուկ կատարած մեր ճամփորդության մասին իմ տպավորություններով։ Սա 2019 թվականին էր, եթե չեմ սխալվում։
Ասել եմ ու կրկնում եմ՝ Ջերմուկը մեզ շատ է դուր գալիս։ Ես այնտեղ արձակուրդս չեմ անցկացրել, մի քանի անգամ գնացել եմ այնտեղ։ Բայց խնդիրն այն է, որ իմ արյան ճնշումը բարձրացավ այնտեղ, և բժիշկների նշանակմամբ ամբողջ ընթացքում դեղեր ընդունեցի։ Ուզում էինք նորից գնալ, բայց կինս ինձ ասաց՝ սիրելիս, կա՛մ կտրուկ նիհարում ես և հոգ ես տանում քո առողջության մասին, կա՛մ Ջերմուկը չես գնում»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա