Ռուս փորձագետ. Երևանի անզգույշ քայլերը կարող են ուժեղացնել հակասությունները Ռուսաստանի հետ
Երևանի անզգույշ քայլերը կարճաժամկետ հեռանկարում կարող են ուժեղացնել հակասությունները Ռուսաստանի հետ երկխոսության առումով, սակայն ապագայում տեղի կունենա ռուս-հայկական կապերի քաղաքական բարելավման գործընթաց։ «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում նման համոզմունք է հայտնել փորձագետ, «Վալդայ» միջազգային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին։
Մեկնաբանելով այսօրվանից «Միր» ռուսական քարտերը հայաստանյան բանկերի կողմից չսպասարկելը, փորձագետն ընդգծել է՝ շատ որոշումներ, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, հենց Հայաստանին են վնաս հասցնում։
«Երևանը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխարինել Արևմուտքով, թեկուզ հենց աշխարհագրական դիրքով պայմանավորված։ Միգուցե մենք հիմա տեսնում ենք ամենազարմանալի շրջադարձները հայաստանյան քաղաքականության մեջ, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Հայաստանում քաղաքական վերականգնման գործընթաց կլինի, հատկապես այն ֆոնին, ինչ կատարվում է այսօր աշխարհում»,- նշել է ռուս փորձագետը։
Միաժամանակ Անդրեյ Բիստրիցկին ընդգծել է՝ մինչ հեռանկարում սպասվող «վերականգնումը», երկրների միջև երկխոսությունը մոտ ապագայում կարող է լուրջ մարտահրավերների առաջ կանգնել։
«Կարճաժամկետ հեռանկարում Երևանի անզգույշ քայլերը կարող են հանգեցնել Հայաստանի դիրքերի է՛լ ավելի թուլացման, կենսամակարդակի էլ ավելի մեծ անկման, հակառուսական հռետորաբանության աճին»,- զգուշացրել է փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան