«Փաստ». Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Մանուկյանի՝ աշխատանքից ազատվելը, մեղմ ասած, այնքան էլ կամավոր չի եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, որի տնօրենը 2022 թ. փետրվարից մեկ տարի եղել է նույն Հովհաննես Մանուկյանը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ թերացումներ, որոշ տեղեկություններով՝ հնարավոր է նաև ենթադրյալ չարաշահումների փաստեր, որից հետո Մանուկյանն ազատվել է աշխատանքից:
Ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել՝ մանրամասն ստուգումներ իրականացնել քաղաքապետարանի ենթակա կառույցներում և արդյունքների մասին զեկուցել իրեն: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ վերահսկողության վարչությանը տրված նման «դաբրոյից» կան նաև դժգոհություններ, որովհետև ծառայության աշխատակիցները «քիթները խոթում» են ամեն մի մանրամասնի մեջ: Թերթի տեղեկություններով, հիմա ստուգումներ են իրականացվում մի քանի այլ միավորներում:
Ի դեպ, առաջիկայում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ ստուգումների արդյունքները ոչ միայն կհրապարակայնացվեն քաղաքապետարանի կողմից, այլև չեն բացառվում իրավական հետևանքները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու հրաժարվեց Վազգեն Ռշտունին ԲԴԽ դատավոր անդամի թեկնածությունից
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում
- «Փաստ». ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել
- «Ժողովուրդ». Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են իշխանություններին
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան