Աղբյուրը հրապարակել է Քեյթ Միդլթոնի ճշգրիտ ախտորոշումը
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Այս մասին հայտնել է փորձագետ Մարկ Ռոշը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։ Ինֆորմացիան հրապարակել է Us Weekly-ն։
«Ըստ լավատեղյակ աղբյուրի, ամեն բան վկայում է այն մասին, որ Քեյթ Միդլթոնը ենթարկվել է հիստերէկտոմիայի և որ նա հաստ աղիքի քաղցկեղ ունի»,- ասել է Ռոշը։
Ինչպես հայտնում է Life.ru-ն, նա հավելել է, որ Միդլթոնը Զատկի տոներն անցկացնում է Նորֆոլկի Anmer Hall կալվածքում ամուսնու և երեխաների հետ։
Ներքին տեղեկությունների համաձայն՝ նրա առողջությունն այժմ լավագույն վիճակում չէ, սակայն արքայազն Ուիլյամն ամեն ինչ անում է կնոջն աջակցելու համար, և երեխաները նույնպես տեղյակ են, թե ինչ է կատարվում։
Հիշեցնենք, օրեր առաջ Միդլթոնը հանդես եկավ տեսաուղերձով և հայտարարեց, որ վիրահատության արդյունքում իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել և այժմ քիմիաթերապիա է անցնում։
Հարակից հրապարակումներ`
- Չարլզ III-ն ասել է՝ հպարտ է Քեյթ Միդլթոնի քաջությամբ
- Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
- Փնտրեք Միդլթոնին, Շապս. Զախարովան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան