Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ` տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար.Փաշինյան
«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք լուծումների ու հույս ունեմ, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի, եթե իսկապես ուզում է գնալ սահմանի ճշգրտման»,- ընդգծել է վարչապետը»,-Արտաշատում ՔՊ կուսակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերի խնդրին;
Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ` տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար;
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, նաև՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա։
«Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է որ ՔՊ-ն մի քանի անգամ մեռել է և հառնել։
«Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,-ասել է Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան