Ամենաողբերգական փորձություններն անցնելուց ու վերապրելուց հետո անգամ, խնդրում եմ, Աստծուց չհեռանաք. Շուշան Պետրոյան
Երգչուհի Շուշան Պետրոսյանը գրում է.
«Ամենաողբերգական փորձություններն ու կորուստները անցնելուց ու վերապրելուց հետո անգամ, խնդրում եմ, Աստծուց չհեռանաք։ Անգամ դա էր հաշվարկված այս անաստվածների կողմից։
Խնդրում եմ, գոնե հիմա սրտով զգացեք, եթե խելքը, միտքը ի զորու չեն տեսնելու, ընկալելու այս մորեմերկ ճշմարտությունը, գոնե սրտով զգացեք, որ ցավն ու ողբերգությունը Աստված չի ստեղծել։ Աստված մեզ կյանք է տվել, շնորհներ է տվել ու լույսին հասնելու միակ, ճշմարիտ ուղին, իր հրաշագործ, լուսեղեն կյանքի օրինակով։
Որ որդեկորույս, անտուն, անսեր, ծննդավայրը կորցրած մարդը կարող է հուսահատության մեջ չարանալ, նեղանալ ու հեռանալ Աստծուց, շատ մարդկային է։
Ի վերջո միա՛յն Աստված է կատարյալ, Աստված է անսահման ուժեղ, որ հաղթել է տիեզերքը իր սիրով, իսկ մարդը թույլ է ,ավաղ, մեղքերի մեջ։
Սիրելիներ, հայրենակիցներ, հարազատներս, աղերսում եմ հաղթահարեք ձեր կորստի ցավն ու նետերը մի ուղղեք Աստծուն։ Մարդ իր մեջ պիտի փնտրի բոլոր մարդկային թուլությունների, մեղքերի ակունքը։ Ձեր ցավը իմն էլ է, ձեր ցավը տանեմ, բոլոր արժանապատիվ հայորդիների սրտում նույն ցավն է, հավատացած եղեք։ Մեր երկրի ներկայիս ողբերգությամբ ապրող յուրաքանչյուր հայորդի 2020-ից իր քունը կորցրել է։ Խնդրանքս այլ է, տեսեք չարին, այն ակնհայտ է: Համախմբվեք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ու առհասարակ համախմբվեք Աստծո լույսով չարի դեմ։
Տեսեք ու լսեք միա՛կ ճշմարտությունը ու ետ դարձեք Աստծուն։
Հայի եկեղեցին Առաքելականն է!
Հայի լեզուն հայերենն է!
Հայի ուժը համախմբվածությունն է!
Սպեղանեք Բանակը!
Ազատություն բաքվի բանտերում գերևարված մեր հայորդիներին!Ազատություն Երևանի բանտերում գերևարված քաղբանտարկյալ հայորդիներին!
Հայրենիքը գերագույն արժեք է!
Արցախը Հայաստան է ու վերջ!
ԹուրQը հայի թշնամին է (պատմական աքսիոմ)!
Սա էլ կանցնի!
Աստված մեր վերջին հույսը չի, Աստված մեր միա՛կ հույսն է!
Սկսում ենք նոր էջից!»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան