ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն.Օլիվյե Դեկոտինի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։
Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժ» չի նկատվել։
ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։
Հարակից հրապարակումներ`
- Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել. Տոյվո Կլաար
- Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել.ԵՄ դիտորդական առաքելություն
- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
- Բաքուն ապատեղեկատվություն է տարածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան