Մարտահրավերներ կան, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
Արգենտինյան "Todo Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:
Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:
«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,-ասել է նա։
Միրզոյանը պատասխանել է նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը վերաբերող և այլ հարցերի:
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը չափազանց կարևոր է Միջին միջանցքի համար. Ղազախստանի ԱԳ նախարար
- Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ
- Հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հասնել կայուն խաղաղության.Ստոլթեմբերգ