Դաղստանում հատուկ գործողության ժամանակ երեք ահաբեկիչ է ձերբակալվել
Դաղստանում հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ժամանակ ձերբակալվել է երեք մարդ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԱԿ) տեղեկատվական կենտրոնը։
«Այսօր առավոտյան Մախաչկալայում և Կասպիյսկում ՀԱԿ օպերատիվ շտաբի ղեկավարությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում անվտանգության մարմինները ձերբակալել են երեք զինյալների, որոնք ծրագրում էին մի շարք ահաբեկչական հանցագործություններ իրականացնել»,-ասվում է հաղորդագրությունում։
Ձերբակալության ժամանակ հանցագործներից առգրավվել է ավտոմատ զենք, զինամթերք և պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարք։ Իրավապահների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, քաղաքացիական անձինք չեն տուժել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա