Եգիպտական հանգստավայրերում տեղադրվում են շնաձկներից պաշտպանվող ցանցեր
Եգիպտոսի զբոսաշրջության վարչության (ETA) ղեկավար Ամր Էլկադին «ՌԱԻ նովոստի»-ին հայտնել է, որ երկրի հանգստավայրերում շնաձկների դեմ պաշտպանիչ ցանցեր են տեղադրվել։
Նրա խոսքով, ներկայումս քննարկումներ են ընթանում բնապահպանների հետ, քանի որ նման ցանցերը վնասում են տարբեր ձկների պոպուլյացիաներին։
«Մենք նման ցանցեր տեղադրում ենք միայն հյուրանոցների լողափերում, բայց ոչ բաց ջրերում, քանի որ դա ազդում է շրջակա միջավայրի վրա»,-ասաց պաշտոնյան։
Էլկադին նշել է, որ երկրի ղեկավարությունը փորձում է զբոսաշրջիկներին տեղեկացնել ծովում գտնվելու կանոնների մասին։
Նա նաև հիշեցրեց, որ սովորաբար շնաձուկը նպատակային մարդու որս չի անում։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում շնաձուկն, ամենայն հավանականությամբ, պոկել է կնոջ ձեռքը
- Եգիպտոսի հայտնի հանգստավայրում շնաձկների պատճառով փակվել են լողափերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա