Թուրքիայում ընտրությունների ժամանակ հրազենի գործածությամբ ծեծկռտուքի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի մունիցիպալ ընտրություններում քվեարկության ժամանակ երկու խմբերի միջև հրազենով, քարերով և փայտերով ծեծկռտուքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Այդ մասին հայտնու է «Հուրիեթ»-ը։
Նահանգի կենտրոնի Կոնաճիկ գյուղում քվեարկության ժամանակ երկու խմբերի միջեւ վիճաբանություն է սկսվել։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի՝ հրազենի, քարերի և փայտերի գործադրմամբ։
Ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել են Իհսան Ալթինը (54 տարեկան), Օքան Ալթինը (30 տարեկան) և Օքթայ Ալթինը (27 տարեկան)։ Ահազանգից հետո դեպքի վայր են ուղարկվել բժշկական և ոստիականակ խմբեր։ Տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սիիրթի հիվանդանոց։ Բուժման տեղափոխված տուժածներից Իհսան Ալթինին չի հաջողվել փրկել։
Ատրճանակով կասկածյալը բռնվել է, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքներին և չփչացնել քվեաթերթիկները
- Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին առնչություն ունենալու ավելի քան 50 կասկածյալ
- Թուրքիայում մեկնարկել է Էրդողանի եզրափակիչ՝ մունիցիպալ ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին