Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին առնչություն ունենալու ավելի քան 50 կասկածյալ
Թուրքիայի անվտանգության մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 51 ենթադրյալ անդամի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին կիրակի օրը սոցցանցերում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Երեքշաբթի օրը նախարարը հայտնել է, որ 147 մարդ ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով։
«21 նահանգներում ԻՊ-ի դեմ քառօրյա գործողության արդյունքում 51 մարդ է ձերբակալվել»,-ասել է նախարարը։
Գործողությունները, ի թիվս այլոց, իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում։ Խուզարկությունների ընթացքում խմբից առգրավվել են մեծ թվով փաստաթղթեր։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի հունիսի 1-ից մինչև մարտի 25-ը ձերբակալվել է ԻՊ -ի հետ համագործակցող ավելի քան 2,9 հազար կասկածյալ, որոնցից գրեթե 700-ը ձերբակալվել է։
Նմանատիպ գործողություններ Թուրքիայում պարբերաբար իրականացվում են։
Հարակից հրապարակումներ`
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
- Եվրոպան «հարվածներ է հասցնում» «Իսլամական պետություն» կազմակերպությանն ինտերնետում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին