Պատրանքներից պետք է ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը երբևէ կճանաչի Հայաստանի Հանրապետության որևէ տարածքային ամբողջականություն և կհաստատվի, իբր, հավերժ խաղաղություն։
Պատրանքներից պետք է հնարավորին արագ ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը, որովհետև հակառակ դեպքում մենք հնարավորություն ենք տալու բարբարոսներին հասնելու իրենց կողմից առաջ մղվող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի», Աստված մի արասցե, քայլ առ քայլ իրականություն դառնալուն։
Ուզո՞ւմ եք իմանալ, թե մոտավորապես ի՞նչ կլինի Հայաստանում այդ պարագայում։
Կարդացեք այս գրառմանը կից՝ 1939թ. «Ավանգարդ» թերթի նյութը այժմ Արարատի մարզում գտնվող հինավուրց հայկական Հորթում գյուղում տիրող բարքերի մասին, նույն այն գյուղում, որտեղ կան 9-րդ դարից թվագրվող հայկական քաղաքակրթական հուշարձաններ և որը սակայն հայաթափումից հետո ինչ-որ ժամանակ բնակեցված էր բարբարոսներով»։
Հարակից հրապարակումներ`
- Տարածքների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը. Ոսկանյան
- Մինչև 1918թ. Գավարզին լեռն չի եղել Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան