ֆրանսիացի ֆերմերներն ասում են, որ Ուկրաինայի հակամարտությունը ոչնչացնում է իրենց
Ֆրանսիացի ֆերմերները նշում են, որ Ուկրաինայում հակամարտությունը ոչնչացնում է իրենց։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մաիսն գրում է ամերիկյան New York Times թերթը։
«Պատերազմի սկզբին՝ 2022 թվականին, մեր էկոնոմիկայի նախարարը (Բրունո Լը Մերը) ասաց, որ մենք պատրաստվում ենք տնտեսապես ոչնչացնել Ռուսաստանը, բայց, Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայում, որը ոչնչացնում է մեզ»,-ասում է ֆրանսիացի ֆերմեր Ֆաբրիս Մոններին։ .
Ֆրանսիայի առաջատար ֆերմերների FNSEA արհմիության նախագահ Առնո Ռուսոն New York Times-ին ասել է, որ իմաստ չունի խոսել գյուղատնտեսական մեթոդների մասին, որոնք օգնում են պահպանել շրջակա միջավայրը, եթե ֆերմերները չկարողանան իրենց ապրուստը ապահովել: