Փորձագետ. Իսրայելը կարող է դիմել Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա կետային հարվածների
Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կարող է դիմել Իրանի միջուկային ենթակառուցվածքը վերացնելու նպատակային գործողությունների, եթե Թեհրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում չգտնվի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել է Երուսաղեմի Եբրայական համալսարանի գիտաշխատող Վլադիմիր Մեսամեդը։
«Իսրայելը բավականին շատ է ասել, որ եթե համաշխարհային հանրությունը լքի մեզ և ոչինչ չանի Իրանին միջուկային զենք ստեղծելու դեմ, ապա մենք ստիպված կլինենք դիմել այս խնդրի լուծման այլ ուղիների»,-ասաց փորձագետը և հավելել. «Եթե այն փակուղի լինի, ապա մենք կարող ենք դիմել այս հարցի ռազմական լուծմանը, սա չի նշանակում պատերազմ Իրանի հետ, սա չի նշանակում շատ լուրջ գործընթաց ռազմական ոլորտում, դա ուղղակի նշանակում է Իրանին զրկել միջուկային ենթակառուցվածքից»։
Մեկնաբանելով նման գործողությունների իրականացման հարցում Վաշինգտոնի հնարավոր աջակցությունը՝ Մեսամեդը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը նախկինում հրապարակայնորեն վստահեցրել էր Իսրայելի ներկայացուցիչներին, որ «թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը մտադիր է միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում վերացնել բոլոր պատժամիջոցները
- Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան