Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը
Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունն է խոցել, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, և պայթյուններ են լսվել։ Սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական անանուն աղբյուրը բացառել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումը
- Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժը ռմբակոծում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան