
Իսրայելի հարվածից Սիրիայում զոհվել է Իրանի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին
Իսրայելը խախտում է միջազգային օրենքները, Իրանը վճռական պատասխան կտա նրա գործողություններին։ «ՌԱԻ նովոստի»,-ն գրում է, որ երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածից հետո լրագրողներին ասել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը, վկայակոչելով Դամասկոսում իր թղթակցին, հայտնել էր, որ Սիրիայում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ զոհվել է հինգ մարդ, ևս 12-ը վիրավորվել են։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է Սիրիայում և Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։