ՀԱՊԿ-ը պատասխանել է Փաշինյանի հարցին, թե որն է Հայաստանում պատասխանատվության գոտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին համարում է երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում։ ՌԲԿ-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։
Այսպես նրանք արձագանքել են Երևանի պահանջին՝ պարզաբանել Հայաստանում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։
«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։
Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքը անդամ երկրների ինքնիշխան տարածքն է», - ասվում է կազմակերպությունում։
Այնտեղ հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվել է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»»:
Հիշեցնենք՝ մարտի 12-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
- ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ. Փաշինյան
- ՀԱՊԿ-ը ՀՀ-ից անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել․ Տասմագամբետով
- ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան