167 զոհ և անհետ կորած. «Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները
«ՀայաՔվեն» ավարտել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․
«Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում՝ «ՀայաՔվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում, զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները, ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց։
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․»,- գրված է «Հայաքվեի» կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 2023-ի ռազմական գործողության հետևանքով 17 անձ է գերեվարվել Ադրբեջանի կողմից. ՔԿ նախագահ
- Արցախից գաղթելիս շուրջ 70 մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան