Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան.Հովիկ Աղազարյան
24TV-ի հաղորդման ժամանակ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է
«Փաշինյանի առաջարկած ծրագրերի ու քայլերի հաջորդականության վերաբերյալ մեր կուսակցական ընկերների մոտ ըմբռնում կա՝ չորս գյուղերը վերադարձնում ենք, իսկ հողակտորները պետք է փոխանակենք։ Այդ տարածքները տալուց հետո Ոսկեպարը շրջափակման մեջ չի հայտնվի, բայց հայաթափման վտանգի խնդիրն անորոշ է, չենք կարող ադրբեջանական իշխանություններին խնդրել, որ իրենց գյուղերը տեղափոխեն մեր սահմանից հեռու, երբ խաղաղություն հաստատվի, սահմանապահները կկանգնեն այդ տարածքում և անվտանգ կլինի»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ վեց տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մահացել ու հարություն է առել, պատգամավորը նշեց, որ կիսում է վարչապետի տեսակետը՝ պատերազմից հետո «ՔՊ-ն» մի քանի անգամ հարություն է առել․ «ՔՊ-ն պատերազմից հետո հարություն է առել, մահացած էինք, ժողովուրդը մեզ հարություն տվեց, բովանդակային առումով համաձայն եմ Փաշինյանի հետ։ Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան, Հիսուսի նման նպատակասլաց ու հավատարիմ է իր գաղափարներին»։
Հարակից հրապարակումներ`
- Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել. Եսայի քահանա Արթենյան
- Այն, ինչ պատահել է Հիսուսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ Ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա