Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան
«Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու և այդ առումով դա ամենակարևոր բանն է ինձ համար»,- այս մասին ՔՊ ակտիվի հետ հանդիպումներից մեկում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ մասին տեսանյութը նա հրապարակել է «Տիկտոկ»-ի իր էջում։
«Հակառակ դեպքում այսօր այստեղ գալը, գնալը, շարունակելը, խոսելը, վիճելը, այնուամենայնիվ արձանագրենք, որ բոլորս նույն ձևի մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել և ձևավորվել եմ, բայց հասկանալի է չէ, որ այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում և հոգեբանորեն և մարդկայնորեն և բարոյական առումով և քաղաքական առումով շատ ծանր է: Ընդ որում, ես ինքս ինձ համար այդ հաշվարկն էլ եմ անում, ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Դա էլ է պետք դիտարկել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ այ դա կլինի իսկական դավաճանություն»,-ասել է նա:
Նա անդրադարձել է նաև Արագած լեռանը։
«Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաների՛ն չնկատել, մեր ոտքի տակը չնկատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Արարատի ամենամեծ պրոբլեմը ո՞րնա, որ մենք Արագածը չենք նկատում, ժողովուրդ։ Մենք չենք նկատում Արագածը, նշանակում ա մենք մեր պրոբլեմները և մեր հույսերը, մեր երազանքները չենք նկատում։ Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաների՛ն չնկատել։ Արագածը չնկատել, նշանակում է մեր ընտանիքները չնկատել։ Մեր ոտքի տակը չնկատել, մեր բակը, մեր այգին, մեր տունը, մեր փողոցը չնկատել»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում նշում են՝ այսօր Նիկոլի օրն է
- Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին