Ոսկան Սարգսյան. Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ նոր ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն արժեքներով։
Մարտի 29-ին ստացել եմ մարզպետի պատասխանը, ուր նշված է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»:
Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, հայտարարել է, որ Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։
Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ ,Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ
- Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյան
- Ադրբեջանը հայտարարում է, որ այդ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Աբրահամյան
- Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
- «Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
- Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան