ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում. Օլիվիե Դըկոտինյի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվումկ է.
«Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին էլ X-ում գրել է.
«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է իր մանդատը։
Գտնվելով զինված ուժերի շփման գծերին ամենամոտ վայրերում ՝ այն ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում միջազգային հանրությանը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հերթական ապատեղակետվությունն էր տարածել, թե ՀՀ ԶՈւ-ն հրետանի է տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում
- ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն.Օլիվյե Դեկոտինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան