Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից. Սահակյան
«Արցախցիները Հայաստանի քաղաքացինե՞ր են, թե՞ փախստականներ են․ միանշանակ է, որ հայաստանյան անձնագրերը տրամադրվում են պաշտպանական նկատառումներով, ինչը միջազգային իրավունքում թույլատրելի է, ունենք նախադեպեր»,- ասուլիսում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ արցախցիները կամ որևէ այլ չճանաչված պետության քաղաքացիները մեղավոր չեն, որ նրանք ծնվել են այնպիսի տարածքում, որի իրավական կարգավիճակը դեռևս միջազգայնորեն հանգուցալուծված չէ, սակայն նրանք ունիվերսալ սկզբունքի հիման վրա պետք է կարողանան օգտվել բոլոր այն իրավունքներից, ինչից օգտվում ենք մենք։
«Հայաստանի կողմից տրամադրված անձնագրերն ամենևին չեն նշանակում, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ավելին՝ նրանք չեն կարող օգտվել քաղաքական իրավունքներից, օրինակ ընտրելու և ընտրվելու իրավունքից, իսկ քաղաքացիությունը նախ և առաջ անձի և պետության իրավաքաղաքական կապն է։ Եթե մենք այս քաղաքական կապի տարրը չունենք, նշանակում է՝ նրանք չեն կարող ընկալվել որպես քաղաքացիներ։
Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից։ Միջազգային իրավունքը պահանջում է, որ այդ վերադարձը լինի ապահով, անվտանգ։ Կարևոր է միջազգային մեխանիզմների ներկայությունը։ Տեսանք, որ անգամ ռուս խաղաղաահների գոյությունը չկանխեց բռնի տեղահանումը, ուստի ավելի լրջագույն մանդատով ու միջազգային ներկայությամբ մեխանիզմներ կարող են գործարկվել, որպեսզի այդ վերադարձն իրական լինի»,- ասաց Ս. Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իրավական, բարոյական առումով արցախցուն Հայաստանում փախստական համարելու իրավունք ՀՀ-ն չունի. Արցախցի փաստաբան
- Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներն ու կարիքները
- Որո՞նք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը
- 36 200 բռնագաղթած արցախցի դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար.ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան