Ապօրինի հողաքանդման դեպք Ախթամիրում
«Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղի ունեցածը բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով։
Վնասվել են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այս պահին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան