Ահազանգ՝ ոստկանները բռնություն են գործադրում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։
Հրապարակման կից զետեղված է նաև տեսանյութ։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ տեսանյութն ուսումնասիրվել է և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։