Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով
Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Binance-ի թոփ մենեջեր, հայազգի Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով։ Հիմադրամը տարածած հաղորդագրությամբ հիշեցնում է՝ Ղաբարյանը և մեկ այլ մենեջեր պատանդ են պահվում Նիգերիայում։
Ղամբարյանը նախկինում կրիպտո հետաքննիչ է եղել, ով ղեկավարել է իր թիմին փողերի լվացման, Դարքնեթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կրիպտո-հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթով ֆինանսավորվող երեխաների շահագործման հետաքննությամբ: Ավելի ուշ նա միացավ Binance-ի հետաքննող թիմին՝ որպես ֆինանսական հանցագործությունների բաժնի ղեկավար:
Նա կարևոր դեր է խաղացել աշխարհում կրիպտո հանցավորության դեմ պայքարում, ներառյալ փակել այնպիսի խոշորագույն կրիպտո հանցավոր հարթակներ, ինչպիսիք են Silk Road-ը, AlphaBay-ը և այլն:
Web3 Հայաստան հիմնադրամը կոչ է արել միանալ ստորագրահավաքին և անհապաղ ազատել մեր հայրենակցին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան