Քաղաքական 16:13 01/04/2024

Թուրքագետ. Հետէրդողանական Թուրքիայում կլինի այլ քաղաքական իրավիճակ

«Թուրքիայում ընդդիմությանն ընտրածների մեջ վստահաբար կա մի հատվածը, որն ընտրել է իր վերելակը, շքամուտքն ապահովող քաղաքապետի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմության տարած հաղթանակին։

Թուրքագետի խոսքով, այս ընտրություններում ընդդիմության թեկնածուները շատ ավելի մրցունակ ու հաջողությունների պատմություն ունեն, ինչպես օրինակ, Ստամբուլի, Անկարայի քաղաքապետերը, նրանք կարողացել են ադեկվատ արձագանքել հասարակության սոցիալական, տեխնիկական, գաղափարախոսական հարցերին, և հասարակությունը գոհ էր նրանցից որպես քաղաքապետ։

«Մինչդեռ իշխանությունը նման թեկնածուներ չէր առաջադրել և ավելի շատ հույսը Էրդողանի կերպարի ու նրա ռեսուրսների վրա էր, մինչդեռ սա նախագահական ընտրություններ չէին, և քաղաքացիների մեծ մասն ընտրում էր իրենց համար կոմֆորտ իրավիճակ ստեղծող վարչարարի»,-մանրամասնեց Մելքոնյանը։

Ընդդիմության հաղթանակի գործում հաջորդ կարևոր  հանգամանքը Paorama.am-ի զրուցակիցը համարում է ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության գաղափարախոսության տրանֆորմացիան։

«Այդ գաղափարախոսության մեջ մի շարք նոր տարրեր են մտել, որոնք նաև հասարակության տարբեր շերտերի են գրավել դեպի իրենց կողմը»,-ասաց Մելքոնյանը։

Մյուս գործոնն այն է, որ իշխանության իսլամական բուրգը միասնական չգործեց, Էրդողանի խորհրդարանական դաշնակիցը՝ «Կրկին բարօրություն» կուսակցությունը, ըստ էության, հանդես եկավ Էրդողանի դեմ, ավելին ցույց տվեց, որ Էրդողանի իսլամական խոսույթը և Իսրայելի դեմ խոսույթը կեղծ են։

Անդրադառնալով ընտրություններից հետո Թուրքիայում հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցին՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ հիմա ընդդիմությունը ոգևորված է, ուզում են արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրություններ, որոնցում մի քանի ամիս առաջ իրենք պարտվել են։

«Էյֆորիան բնական է, քաղաքական տրամաբանությունից է բխում։ Բայց չի կարելի միանշանակ ասել, որ սա ընդդիմության հաղթանակն է Էրդողանի հանդեպ։ Սա տարբեր շերտեր ու վեկտորներ ունի, միանշանակ գնահատելը սխալ է։ Հիմա արդեն հաղթողներն իրար հետ են մրցում, թե ում շնորհիվ է եղել այս հաղթանակը»,-նշեց նա։

Մելքոնյանի կարծիքով, Թուրքիայում իշխանական  բուրգն ընտրությունների այս արդյունքներից չի փլուզվի, սակայն  լրջագույն վերաարժևորման փուլ է սկսում, սակայն պայքարն ընթանալու է հետէրդողանական Թուրքիայի համար։

«Այս հարցում Էրդողանի ժառանգները լրջագույն խնդիրներ են ունենալու ընդդիմադիր թեկնածուների հետ պայքարելու գործում։ Ավելի հստակ ասեմ, եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն առաջադրվի նախագահի թեկնածու, ապա իշխանության որևէ թեկնածուի համար լինելու է մեծագույն խնդիր։ Հիմա ուրվագծվում է հետէրդողանական Թուրքիայի պայքարի մոտավոր կոնտուրները»,-նշեց Մելքոնյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչ արդյունքներ կունենան Թուրքիայում կայացած ընտրություններն ու դրանց արդյունքները Հայաստանի հետ հարաբերությունների, այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, թուրքագետն ասաց՝ իշխանությունն ավելի շատ կենտրոնանալու է ներքին, սոցիալական խնդիրների վրա, քանի որ էրդողանական Թուրքիայի աքիլեսյան գարշապարը տնտեսությունն է, մարդիկ դժգոհ են տնտեսական վիճակից։

«Այս առումով միգուցե արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ուշադրության որոշակի նվազում արձանագրվի, որոշակի։ Սա չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվելու է, բայց քաղաքական առաջնահերթությունները կարող են փոխվել, և երկրորդը, այդ իրավիճակում կարելի է կանխատեսել, որ հետէրդողանական Թուրքիայում կլինի այլ քաղաքական իրավիճակ, այլ քաղաքական թելադրողներ, որոնց հետ բանակցելը, հարաբերություններ ունենալը կլինի շատ ավելի տարբեր, քան կարծր հակահայկական , բռնատիրական բոլոր ֆունկցիաներն իր մեջ ներառող Էրդողանի հետ։ Եվ եթե Հայաստանում լինի նորմալ իշխանություն, ոչ թե այս իշխանությունը, Թուրքիայի հետ շփման հնարավորություններ կարող են բացվել»,-ասաց Մելքոնյանը։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}