Ավինյանն առաջարկում է այգիներում չտոմետապատել և ցեխի վերածված գրունտային քայլուղիներից օգտվել
«Ուզում եմ մի բան էլ ֆիքսնեք, որպես հետագա այգիներում և նմանատիպ պուրակներում արվելիք աշխատանքների ստանդարտ։ Բոլոր այն այգիներում որտեղ որ այսպես քարապատում ենք, եկեք այդ պրակտիկայից հերաժարվենք»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետա ՏԻգրան Ավինյանը։
Նրա խոսքով, եթե այգի են հիմնանորոգում, ծառեր պետք է տնկեն, ուրեմը պետք է զերծ մնան տոմետից և քայլուղիները քարով պատելուց։
«Եկեք զերծ մնանք տոմետից և այդ քայլուղիները քարով պատելուց, կարելի է անել շատ ավելի պարզ՝ գրունտային տարբերակներով: Ե՛վ ֆինանսապես է ավելի ձեռնտու, և՛ միջավայրին ավելի համապատասխան կլինի, կանաչ տարածքը պետք չէ որ այդպես քարապատած լինի»,- ասաց Ավինյանը։
Նա հանձնարարեց Օղակաձև 4-րդում հրաժարվել տոմետներից ու քարից, միջավայրն ավելի բնականին մոտ նորոգել։
«Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում»,-ասաց քաղաքապետը»,- հայտնեց Ավինյանը և հանձնարարեց բոլոր այն տեղերը որտեղ չեն սկսելաշխատանքը պետք է այդ ստանդարտներով առաջնորդվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա