Նրանք ասում են՝ պետք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կտամ. Արթուր Խաչատրյան
«Կարծում եմ՝ չկա, Ալիևը պահանջում է, Փաշինյանը մտածում է, թե ինչպես արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով որ սահմանազատում չի իրականացվում:
Նա հայտարարեց, որ կասկածում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց։
«Նրանք ասում են՝ պետք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կտամ ու հիմա փորձում է երկրի ներսում համոզել, որ ադրբեջանցիները ճիշտ են»,-ասաց Խաչատրյանը:
Պատգամավորը տարակուսեց, թե Փաշինյանը ինչի հիման վրա է պնդում որ 4 գյուղրը ադրբեջանական են:
«Ո՞ր քարտեզով է առաջնորդվում, որ ասում է՝ էս գյուղն Ադրբեջանինն է»,- հարց հնչեցրեց Արթուր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա